|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին արդարացնելու համար: Այդ մասին ասված է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում. հայտնում է Кавказский узел-ը:
Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը չարաշահել է Եվրոպայի խորհրդի Դատապարտված անձանց արտահանձնման մասին կոնվենցիան: Ըստ ԵԽԽՎ-ի՝ կոնվենցիան չի նախատեսում հայրենիք վերադարձից անմիջապես հետո դատապարտյալի ազատ արձակում։
Հիշեցնենք, որ Ադրբեջան վերադառնալուն պես մարդասպան Սաֆարովին դիմավորել էին որպես ազգային հերոսի և անմիջապես ներում շնորհել: