|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Yerkir.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ նյարդաբանական բաժանմունքի հիավանդ` 45-ամյա Արմեն Կարապետյանը ցած է նետվել հիվանդանոցի 3-րդ հարկից:
Հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին yerkir.am-ին հայտնեց, որ տղամարդը նման քայլի է դիմել կնոջ ներկայությամբ, արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Հարցին, թե ինչո՞ւ են տուժածին այլ հիվանդանոց տեղափոխել, փոխտնօրենը պատասխանեց. «Հետազոտել ենք, տեսել, որ մեր միջամտության կարիքը չկա, այդ իսկ պատճառով տեղափոխել ենք բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ նա համալիր հետազոտության կենթարկվի»:
Տղամարդուն տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Նա ստացել է ստորին վերջույթների, ողնաշարի կոտրվածքներ: «Էրեբունի» ԲԿ-ից էլ տեղեկացանք, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:
Ի դեպ, նմանատիպ մի դեպք էլ այս տարվա հունիսին գրանցվել էր Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ում: 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետվել 22-ամյա մի երիտասարդ:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է ընթանում: