|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Երևանի Իսակովի պողոտայի շենքերից մեկի 7-րդ հարկից ցած է նետվել և մահացել նույն շենքի բնակիչ` 28-ամյա Ա. Ա.-ն, ով նշված շենքում բնակվում էր վարձակալական հիմունքներով:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը պայմանագրային զինծառայող է եղել, սակայն այս տարվա սեպտեմբերին դուրս է եկել ծառայությունից: Մեզ հասած տեղեկություններով՝ հարազատները կասկածում են, որ երիտասարդին ինքնասպանության են հասցրել. խոսակցություններ կան, որ նա ծառայության ընթացքում ինչ-որ խնդիրներ է ունեցել:
Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, և հնարավոր է` հենց այսօր էլ քրեական գործ հարուցվի: