կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 21:35
Հասարակություն

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդուն Սարյան փողոցից տեղափոխել են հիվանդանոց. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդուն Սարյան փողոցից տեղափոխել են հիվանդանոց. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի տապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գանգուղեղային վնասվածք է ստացել։  

Թե՛ շտապօգնության և թե՛ հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, գրանցվել է կենսաբանական մահ։

Ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտեղի՞ց է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի ռեստորաններից մեկից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։