|
Փոխարժեքներ
24 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հոկտեմբերի 31-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը վիճաբանության ժամանակ հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963 թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 19.00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք: