|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցը չթույլատրվող վայրում մեքենայով շրջադարձ կատարելու համար իրեն դիտողություն է արել և այդ հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին:
Կատարվում է նախաքննություն: