|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դատարանը կալանքի տակ է առել «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերը՝ ՌԴ գլխավոր դատախազության պահանջով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան. գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը, որոնք պատկանում են «Սիստեմա» ԲՖԿ-ին, կալանքի տակ են առնվելԲաշկիրիայի նախկին նախագահի որդի` գործարար Ուրալ Ռահիմովի դեմ հարուցված գործի շրջանակում՝ տուժածներին վնասի հնարավոր փոխհատուցման համար:
Նշենք, որ երեկ դատարանը տնային կալանքի տակ էր թողել «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին: