|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել:
Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, և նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը: Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետևի նրան: Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ և նրա համար բարեխոսել չի կարողանա: Հետաքրքիր է նաև այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։