|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ բացահայտումները հիմնականում վերաբերվում են հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացի հետ:
Օրինակ` որեւէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական եւ որը տեղական հումքով պատրաստված միեւնույն պարագան, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ, իր մեջ պարունակում կամայական մոտեցման ռիսկեր: Նաեւ լրջագույն անհամապատասխանություններ են բացահայտվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ներկրման թվերի հետ կապված:
Այս նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գործող կառույցներում ՎՊ բացահայտումներն առաջինը չէին. ավելի վաղ իրավապահ կառույցներն էին հայտնաբերել կոռուպցիոն դրսեւորումներ, ֆինանսական միջոցների յուրացումներ ու վատնումներ: Եւ չնայած այս ամենին` նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: