|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ալաշկերտ»-ի կիսապաշտպան Գևորգ Օհանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Նա առաջարկ է ստացել Լիբանանի «Հոմենընդմեն» ակումբից, և ակումբի ղեկավարությունն ընդառաջել է Գևորգ Օհանյանին, որպեսզի նա կարիերան շարունակի արտասահմանյան թիմում:
Տեղեկացնենք նաև, որ փոխադարձ համաձայնությամբ ակումբի հետ պայմանագիրը խզել է նաև «Ալաշկերտ-2»-ի թիմի մարզիչ Կամո Մահտեսյանը: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ» ակումբի պաշտոնական կայքը: