|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Ըստ նրա՝ հրապարակվող թվերը վերաբերում են ընդամենը uահմանահատումներին: Նրա մեկնաբանմամբ, այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ, հետեւաբար` դա չի կարելի համարել արտագաղթ:
Ըստ Եգանյանի՝ արտագաղթի վերաբերյալ լիարժեք եւ ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար ամփոփ պատկեր ստանալ հնարավոր է սոցիոլոգիական հարցումների միջոցով, միայն թե` դա այնքան էլ հավատընծա չէ: Նշենք նաեւ, որ 2013թ. կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն: Բայց առ այսօր այդ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: