|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մունդիալ 2014: H խումբ: Ռուսաստանի ընտրանին մրցեց Ալժիրի հետ: Հաջորդ փուլ դուրս գալու համար ռուսներին պետք էր միայն հաղթանակ, իսկ ալժիրցիներին կբավականացներ նույնիսկ ոչ-ոքին: Հալիհաջիչի սաները կարողացան կատարել իրենց առջև դրված նվազագույն խնդիրը՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի արդյունքով: 6-րդ րոպեին Կոկորինը առաջ մղեց ռուսներին, իսկ 60-րդ րոպեին Սլիմանին հավասարեցրեց հաշիվը:
Խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի հավաքականի հետ: 45-րդ րոպեին Դեֆուրը արժանացավ կարմիր քարտի. բելգիացիները խաղը շարունակեցին 10 հոգով: Այնուամենայնիվ, քանակական առավելությունը չօգնեց կորեացիներին: 78-րդ րոպեին Վերտոնգենը խփեց խաղի միակ գնդակը և հաղթանակ պարգևեց բելգիացիներին:
| # | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Բելգիա | 3 | 3 | 0 | 0 | 3 | 9 |
| 2 | Ալժիր | 3 | 1 | 1 | 1 | 1 | 4 |
| 3 | Ռուսաստան | 3 | 0 | 2 | 1 | -1 | 2 |
| 4 | Հարավային Կորեա | 3 | 0 | 1 | 2 | -3 | 1 |