|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ս.թ. դեկտեմբերի 26-28-ը Երևանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաև Հայաստանում Ալժիրի արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):
Այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները ՀՀ Նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:
Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: