կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-25 15:07
Հասարակություն

Չինաստանի դեսպանը՝ Գյումրիում

Չինաստանի դեսպանը՝ Գյումրիում

Այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

 

Գյումրու քաղաքապետը ողջունեց դեսպանին՝ կարևորելով հայ-չինական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ 2013թ. հուշագիր է ստորագրվել Գյումրի և չինական Սիան քաղաքների միջև:

 

Թիան Չանչուն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ նշելով, որ տեղական մակարդակում ծրագրերի իրականացումը մշտապես եղել է իրենց ուշադրության կենտրոնում:

 

Թիան Չանչուն ավելացրեց, որ համագործակցության համար տեսնում է մեծ ներուժ ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների, այնպես էլ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, իսկ վերջում դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: