|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաղը` ժամը 12:30-ին, Արշակունյաց պողոտայից կմեկնարկի «Դուրս մեր գրպանից» շարժման կազմակերպած հերթական ավտոերթը, որի նպատակն է հանրությանն իրազեկել իրենց նպատակների մասին: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը 4 պահանջ է ներկայացնում` վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
«Մեր շարժման կազմակերպած ակցիաներից հետո որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել թե' գծանշանների, թե' տուգանքների նվազման առումով»,- ՀՀ կառավարության շենքի մոտ, yerkir.am-ի հարցին ի պատասխան, ասաց նախաձեռնության անդամներից Արսեն Հակոբյանը: Նա նաև նշեց, որ որևէ ակնկալիք չունի այն հավաստիացումներից, թե սեպտեմբերից տուգանքները կնվազեն, քանի որ իրենց հետ նման բան չի քննարկվել: Ըստ Հակոբյանի` պետք է որոշ ժամանակով դադարեցվի տուգանքների գանձումը, հստակ սահմանվի մատչելի սակագին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: