|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 8-ին` ժամը 14.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 1931 թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Դանակն առգրավված է: Վարդան Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: