|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ինչպես սպասվում էր, երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը:
Հիշեցնենք, որ նա համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մարդը: Այսպիսով, ըստ ԿԸՀ կայքի, Ադունցը ստացել է 4732 ձայն, իսկ մյուս թեկնածուն` Հրայր Յոլյանը՝ 2956 ձայն:
Ուշագրավ է, որ սեփական թեկնածուի հաղթանակի հարցում Լիսկան այնքան վստահ էր, որ դեռ ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարում էր, որ ընտրություններն ավարտված են: Այո, ընտրությունները վաղուց ավարտված են այս երկրում: