|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ երջանկությունը 50 տոկոսով բաղկացած է քո ուզած զուգընկերը, ընտանիքն ունենալու հանգամանքով, իսկ մյուս 50 տոկոսը` սիրած աշխատանք ունենալու: Ըստ հոգեբանի` աշխատանքին անհրաժեշտ է վերաբերվել որպես հաճույքի, ոչ թե տանջանքի:
«Դու երջանիկ ես, եթե գնում ես աշխատանքի, ու քո կյանքի իմաստը տեսնում ես այդտեղ և ստանում ես այնքան գումար, որը բավարարում է քեզ: Ընտանիք և աշխատանք` երջանիկ կյանքի երկու կարևոր նախադրյալներն են»,- ասաց Խուդոյանը:
Նա նշեց նաև, որ հայերը, այո, ամերիկացիների նման չեն, որ անծանոթներին ժպտան, մեր բնավորությունն է այդպիսին, բայց այնպես էլ չէ, որ մռայլ ենք. «Կա ամեն ինչից դժգոհող մարդկանց տիպ, բայց, ընդհանուր առմամբ, չէի ասի, որ Հայաստանում մարդիկ տխուր են»: