|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մտադիր է մանկապիղծների համար նախատեսված պատիժը հավասարեցնել ահաբեկիչների համար նախատեսված պատժին:
Այդ նպատակով Բրիտանիայում տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ, քանի որ գործող օրենքը ավելի մեղմ պատիժ է սահմանում մանկապիղծների համար: Նման որոշման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բրիտանական դպրոցներից մեկում ուսուցիչը երեք տարվա ընթացքում բռնաբարել է մոտ 60 տասնամյա տղաների:
Բրիտանիայի վարչապետը շեշտել է, որ պետք է ամեն բան արվի` երեխաների անվտանգությունն ապահովելու համար: