|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն աշխատում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ սահմանադրական կարգը վերջնականորեն տապալելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի` իշխող կուսակցությունից պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն. հայտնում է Лента.ру-ն:
Նա ընդգծել է, որ հատուկ ծառայությունը հետաքննություն է սկսել Ղրիմի պատգամավորների` ՌԴ-ից օգնություն խնդրող հնարավոր դիմումի կապակցությամբ՝ անտեսելով վարչական շենքերը գրավելու` ընդդիմության սկսած արշավը:
Ըստ նրա՝ ծառայության ուշադրությունից դուրս են մնում նաև ոստիկանության աշխատակիցների վրա բազմաթիվ հարձակումները, իշխանության տապալման կոչերը: