|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առավելությունը Հայաստանինը կլինի. գրում է Независимая газета-ն:
Ըստ թերթի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը յուրօրինակ ձևով է «շնորհավորել» հակամարտող կողմերի ամանորյա տոները: Նա Twitter-ի իր էջում գրել է. «Բռնության հետագա կիրառումն անընդունելի է»: Նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հարգեն ստանձնած պարտավորությունները և հրադադարի ռեժիմը։
Սակայն, ըստ թերթի, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լավատեսական տոնին, ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Շարունակվում է փոխհրաձգությունը սահմանին։ Շարունակվում է նաև Բաքվի և Երևանի հռետորաբանությունը, ինչը նախագահների հանդիպումից հետո որոշ չափով մեղմացել է։ Կարևոր է նաև այն, որ երկու երկրների բնակիչների մեծամասնությունը միմյանց նկատմամբ ոչ բարեկամաբար են տրամադրված:
«Տարեվերջին ակնհայտորեն ավելացել են փորձագիտական հրապարակումները, որոնք զինված հակամարտության վերսկսման ռիսկը «չափազանց բարձր» են համարում։ Դրանց հիմնական փաստարկն ադրբեջանական և հայկական զինված ուժերի զինումն է։ Սակայն, ռազմական գործողությունների առանձնահատկությունները հաշվի առնելով, եթե, Աստված չտա, պատերազմ սկսվի, առավելությունը հայկական կողմինը կլինի։ Փորձագետները նաև նշում են հայկական կողմի մարտական` ավելի բարձր պատրաստվածության մակարդակը»,- ասվում է հոդվածում։