|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Երևանում սկսվել են բողոքի ցույցերը՝ ուղղված հունվարի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ցույցին շաբաթ օրը մասնակցել է մոտ 10 հազար մարդ», - գրում է Независимая газета-ն՝ անդրադառնալով հունվարի 18-ի ցույցերին:
Թերթը նշում է, որ Երևանի համար անսովոր` - 10 աստիճան ցուրտը չէր վախեցրել հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին Ազատության հրապարակ՝ իրենց իրավունքների համար պայքարելու:
Այնուհետեւ հոդվածագիրը մեջբերում է հրապարկում ելույթ ունեցած ընդդիմադիր գործիչների խոսքերը, մասնավորապես` ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի, ովքեր կարծում են, որ այդ օրենքը սպասարկում է իշխանական կլանի շահերը:
Թերթը նշում է նաև, որ վերլուծաբան Բորիս Նավասարդյանը չի բացառել, որ ընդդիմադիր ուժերը ինչ-որ փուլում հնարավոր է կարողանան միավորվել և վտանգ ներկայացնել իշխանության համար:
«Թե ինչով կավարտվի հայ հասարակության բողոքն իշխանությունների դեմ, հայտնի կդառնա հունվարի 25-ին, երբ ՍԴ-ն կդիտարկի կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կասեցման հարցը: Վճիռը կհրապարակվի մարտի 28-ին: Ցուցարարների խոսքերով՝ եթե դատարանն օրենքը գործող թողնի, ապա ներքաղաքական լարվածությունը Հայաստանում անդառնալի բնույթ կկրի»,- եզրափակում է թերթը։