|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վովա Գասպարյանը հերթական «կրեատիվ» նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ներխուժել է ենթակաների «անձնական» կյանք. վերջին նիստերից մեկը նվիրել է Երեւանի ոստիկանության բաժինների պետերի խնջույքների ու սեղանակիցների ընտրության հարցին: Հրահանգել է սեղան չնստել թաղային հեղինակությունների հետ, որոնք հայհոյում են իրենց: «Դեմից մտքի մեջ են քրֆում, հետեւից՝ բարձրաձայն»,- ասել է «զորավարը»: Նախազգուշացումից հետո մականունավորների հետ սերտաճած ոստիկանները խուսափում են մարդաշատ «օբյեկտներում» երեւալ: Ի դեպ, ուտող-խմողներից մի քանիսը տոներից առաջ, մյուսները՝ հետո, հնարավոր է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: