|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երեկ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանը հանդիպումը «նորմալ» էր գնահատել: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից Yerkir.am-ը փորձել է պարզել, թե ինչ ասել է` նորմալ:
«Բանակցային գործընթացը 1 տարի 10 ամիսների ընթացքում, ըստ էության, դադարել էր, և բարձր մակարդակով հանդիպումը կարևոր նշանակություն կարող է ունենալ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Զաքարյանի` բանակցային գործընթացի դադարի ընթացքում Ադրբեջանը խորացրել էր հակահայկական քաղաքական քարոզչությունը` լարվածություն ստեղծելով նաև հայ-ադրբեջանական սահմանին: «Ինքը` երևույթը, փաստը արդեն խոսում է այն մասին, որ կոնֆլիկտի կարգավորման հետագա գործընթացները կլինեն խաղաղ կարգավորման հունի մեջ: Գործընթացը մեկնարկեց այն կետից, ուր կանգ էր առել, ինչը լավ ակնկալիքների հնարավորություններ է տալիս»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ գործընթացում կարևորը խաղաղ կարգավորման ակնկալիքներն են: