|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան է այցելել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Երեւանում նա տեղավորվել էր «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում: Մեր տեղեկություններով` Ժիրինովսկին արդեն մեկնել է:
Yerkir.am-ը Ժիրինովսկու մամուլի գրասենյակից փորձել է պարզել, թե ինչ բնույթ էր կրում Ժիրինովսկու այցը: Մեր հարցին ի պատասխան, Ժիրինովսկու մամուլի գրասենյակից նախ ասացին, որ տեղյակ չեն, հետո էլ զարմացած արձագանքեցին. «Հիմա ի՞նչ եք ուզում, որպեսզի նա բացատրի, թե ինչո՞ւ է այցելել Հայաստան»: Հարցին` կարո՞ղ են գոնե ասել` այցը մասնավո՞ր էր, թե՞ աշխատանքային, պատասխանեցին. «Դա նա չէր, նրա նման ինչ-որ մեկին եք տեսել»:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը եւս խուսափում է որեւէ բացատրություն տալ, թե Ժիրինովսկու այցը մասնավո՞ր էր, թե՞ աշխատանքային:
Ժիրնովսկու այցը գաղտնի պահելն ու այդ կապակցությամբ որեւէ բացատրություն չտալը մտածելու տեղիք է տալիս: Կարո՞ղ է` Պուտինի այցից առաջ «ռազվեդկայի» է եկել...