|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանում է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Երեւանում նա տեղավորվել է «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում:
Yerkir.am-ի հետ զրույցում հյուրանոցի ընդունարանից հրաժարվեցին ասել, թե երբ է եկել Ժիրինովսկին եւ ինչքան է մնալու: Ժիրինովսկու կուսակցությունից մեզ դեռ չի հաջողվում պարզել, թե ինչ նպատակով է նա եկել Հայաստան:
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից տեղեկություն ճշտել եւս չհաջողվեց. ոչ աշխատանքային օր է:
Yerkir.am-ը Ժիրինովսկու` Հայաստան կատարած այցի մասին առավել մանրամասն կհաղորդի երկուշաբթի օրը: