|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է պատժել Коммерсант-ի լրագրողներին, որոնք աղավաղել են իր խոսքերը. գրում է Росбaлт-ը:
«Коммерсант-ը հոդված է հրապարակել` «Վոլֆովիչը հեռանում է»: Ոչ մի տեղ էլ նա չի գնում: Ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Մենք երբեք չենք պայքարել մամուլի դեմ: Մենք կողմ ենք ազատ մամուլին: Սակայն երբ բառերդ աղավաղում են, սուտ լուրեր են տարածում քո մասին, ստիպված ես արձագանքել»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Коммерсант-ն իր հոդվածում գրել էր, թե Ժիրինովսկին մտադիր է թողնել կուսակցության ղեկավարի պաշտոնը և հանձնել այն կուսակցության Բարձրագույն խորհրդին: