|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս պահին Հատուկ քննչական ծառայությունում «Կոմիտաս 5»-ի գործով հարցաքննվում է ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նախքան ՀՔԾ մտնելը նա լրագրողներին ասաց, որ երեկ ուշացումով ստացել է ՀՔԾ հրավիրվելու ծանուցումը, որում նշված է, որ այսօր պետք է հարցաքննվի` որպես մեղադրյալ, ինչից և ենթադրել է, որ այսօր իրեն մեղադրանք կառաջադրեն և իր նկատմամբ խափանման միջոց կընտրեն:
Կիվիրյանը նաև նշեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին իր մասնակցությամբ 4 վարչական վարույթ կա, ընդ որում` մեկը նոր պետք է քննվի դատարանում:
Կիվիրյանի հետ ՀՔԾ-ում են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:
Այս պահին ՀՔԾ շենքի մոտ հավաքվել են 2 տասնյակից ավելի ակտիվիստներ: Նրանք կրում են «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Արգիշտի, մենք քեզ հետ ենք», «Ռեժիմը սպառնալիք է բոլորի համար» գրառումներով պաստառներ: