|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քիչ առաջ Գյումրիում բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը, որի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Լրագրողների հետ զրույցում Իեն Գիլանը նշեց, որ վերջապես տեսնում են իրենց նախաձեռնության ավարտը: «Արդեն լսում եմ երաժշտության ձայնը: Գյումրեցիներին մնում է տնօրինել և վայելել իրենց տրված հնարավորությունը: Կանադացի ընկերներիցս մեկը հսկա ներդրում ունեցավ այս գործում` ապահովեց որակյալ երաժշտական գործիքներով»,- ասաց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև դպրոցի սաների համերգին, ապա` դպրոցի տարածքում տեղի ունենալիք ծառատուկին: