|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում որոշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել` վերականգնել արգելոցային ռեժիմը:
Որոշումը կայացվել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` նրա ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Սակայն քանի որ ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքներն ամենեւին էլ բնապահպանական բնույթ չեն ունեցել, նախարարի հանձնարարությամբ դրանք դադարեցվել են։
Բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը: