|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսաստանցի զինվորականները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղաղապահները բարելավում են դիտակետերի հսկողության և պաշտպանության ոլորտում իրենց հմտությունները:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտարկում իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: