|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է նա:
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից վերադարձել է ևս 825 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 39 հազար փախստականի անվտանգ վերադարձը: