|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հալեպի շարիաթական կոմիտեն արգելել է կիսալուսնաձեւ կրուասանների պատրաստումը եւ կիրառումը սննդում: Ըստ կոմիտեի` դա հակասում է իսլամի օրենքներին եւ հիշեցնում է «քրիստոնյաների` մահմեդականների նկատմամբ հաղթանակի մասին». տեղեկացնում է mignews.com-ը:
Ըստ իսլամականների` կրուասաններն իբր առաջին անգամ թխվել են 1683 թվականին, երբ ձախողվել է թուրք սուլթան Մեհմեդ 4-րդի` Վիեննան գրավելու փորձը, ինչից հետո թուրքերը սկսել են նահանջել Եվրոպայից:
Հալեպի որոշ շրջաններ վերահսկողության տակ պահող իսլամականները վերջին ամիսներին բազմաթիվ արգելքներ են սահմանել: Օրինակ` կանանց արգելվում է շպարվել, մարմինը կիպ գրկող հագուստ կրել: Նրանց, ովքեր Ռամադանի ընթացքում կհրաժարվեն պահքից, բանտարկություն է սպառնում: