|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններում իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պարտությունը ՕԵԿ-ականների վրա ծանր է նստել. գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը պարզել է, որ ՕԵԿ-ն այլևս պաշտոնական կայք չունի. նախկինում գործում էր oek.am կայքը, որտեղ տեղեկատվությունը 2012թ. ԱԺ ընտրություններից հետո երկար ժամանակ` մեկ տարի շարունակ, չէր թարմացվում:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՕԵԿ-ը բացեց oekyerevan.am կայքը, բայց հիմա սա ևս փակվել է: Եթե հաշվի առնենք ՕԵԿ-ի պասիվությունը քաղաքականության մեջ, երբ այս կուսակցությունը, ըստ էության, վերածվել է ՀՀԿ-ի կցորդի, կարելի է ենթադրել, թե այնտեղ ինչ իրավիճակ է: