|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ընդունել է իր պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում և հայտարարել իր հնարավոր մասնակցությունը հաջորդ ընտրություններին՝ 2024 թվականին:
«Քանյե 2024», - գրել է ռեփերը, որը իր նախկին որոշ գրառումներով նշում էր այս տարվա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին «Քանյե 2020» գրությամբ:
Fox News-ի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ավելի քան 60,000 մարդ քվեարկել է Քանյեի օգտին: Ընտրողները ռեփերի օգտին քվեարկել են 12 նահանգներում՝ Այովա, Արկանզաս, Կոլորադո, Այդահո, Կենտուկի, Լուիզիանա, Մինեսոտա, Միսիսիպի, Օկլահոմա, Թենեսի, Յուտա և Վերմոնտ: Այս նահանգներից յուրաքանչյուրում նա ստացել է 1% -ից պակաս ձայներ: