|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դառնում է 39 տարեկան:
Քիմ Քարդաշյան-Ուեսթը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Հոր կողմից ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենները, որն այժմ Քիմի մենեջերն է:
Քիմը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ ՝ Դեյմոն Թոմասի հետ, երկրորդ անգամ՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել է։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Նրանք ունեն երկու դուստր և երկու որդի: