|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում որպես շարժական գույք նշել էր 2003թ. արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ:
Սակայն ուսումնասիրելով պատգամավորի՝ մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագիրը՝ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ինքնաթիռները չկան: Բայց եթե վաճառված լինեին, դրա դիմաց ստացված եկամուտը պիտի հայտարարագրվեր:
Որտե՞ղ են ինքնաթիռները. Թերթի այս հարցին Արսենյանը պատասխանել է. «Չկան, քանի որ ԱԺ ընտրություններից առաջ այդ երկու ինքնաթիռները ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը»: