|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրելի' ուսանողներ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, մայրաքաղաքի ԲՈՒՀ-երի բոլոր ուսանողներին հրավիրում են հանդիպման ավագանու ՀՅԴ թեկնածուների հետ:
Հանդիպման ընթացքում կարծարծվեն ուսանողությանը և երիտասարդությանը հուզող խնդիրներ, մասնավորապես`
- ուսանողների և երիտասարդների զբաղվածության խնդիրը,
- սոցիալական բնակարանային ֆոնդի ավելացման խնդիրը,
- ուսանողության համար հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչերի համակարգի ներդրման խնդիրը:
Հնարավորություն կլինի, ի թիվս վերոհիշյալ հարցերի, բարձրացնել նաև այլ հարցեր և ներկայացնել առաջարկներ:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Երևանի «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Ավետիք Իսահակյանի արձանին հարակից տարածքում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն