|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Շաբաթ օրը ԲՀԿ Քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հարկ է նշել, որ կուսակցությունում նախնական տրամադրվածությունն այնպիսին է եղել, որ ցուցակը պետք է գլխավորի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, բայց նա հիմա երկրորդն է ցուցակում: Երրորդ համարը, ըստ մեր տեղեկությունների, գլխավորելու է առողջապահության նախկին փոխնախարար, նախկինում ԱԺ ՀՀԿ, իսկ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին, իրոք, լրջորեն է պատրաստվում եւ թիմի ամենաուժեղ դեմքերով: Մեր հավատի տեղեկություններով` ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանը, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, նաեւ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: