|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սիրիայի ժամանակավոր կառավարության ընտրությունները, որոնք նախատեսված էին մարտի 12-ին, հետաձգվում են: Դրանք տեղի կունենան մարտի 20-ին. տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով անանուն աղբյուր:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հենց այդ օրը քվեարկության անցկացման երաշխիքներ չկան:
Մինչդեռ Սիրիական ազգային կոալիցիայի անդամ Քամալ ալ Լաբվանին հայտարարել է, որ ընդդիմադիրները չեն կարողանում համաձայնության գալ կառավարության ձեւավորման հարցում: «Մենք չենք կարող այլեւս մեզ պառակտում թույլ տալ այդ հարցում: Հեղափոխությունը պետք է կազմակերպված լինի»,- ասել է նա:
Ընդդիմադիրների կարծիքները չեն համընկնում հարցում, թե կոնկրետ երբ պետք է ձեւավորել գործադիր մարմինը: Մի մասը համարում է, որ հարկ է սպասել անցումային շրջանի ավարտին, մյուս մասը արագ ձեւավորման կողմնակից է: Վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուն տնտեսագետ Օսամա ալ Քադին է` Սիրիայի հետպատերազմական վերականգնման ծրագրերի մշակման պատասխանատուն: