|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիական ընդդիմությունը չի համաձայնի, որ Սսադը կառավարի երկիրը մինչ 2014-ի նախագահական ընտրությունները. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
“Ընդդիմական և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ասադից պահանջում է անմիջապես լքել նախագահի պաշտոնը, միայն այդ դեպքում ընդդիմությունը կհամաձայնի քննարկել որևէ քաղաքական գործարք”,- հայտարարել է շեյխ Ահմեդ Մուազ ալ Հատիբը “Ալ Ջազիրա”-ին տված հարցազրույցում:
Իսլամիստն այդպես է արձագանքել արաբական և այլ ԶԼՄ-ի տարածած լուռերին, որոնց համաձայն սիրիական ճգնաժամից դուրս գալու համար մի տարբերակ է մշակվել, որի հիմքում ընկել են Ժնեվյան կոմյունիկեի պայմանավորվածությունները: Լիբիական “Ան-ՆԱհար” թերթը չի բացառվում, որ մոտ ժամանակներս կստեղծվի անցումային կառավարություն, որի կազմում կլինեն հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչները: Ինքը Բաշար Ասադը հայտարարել է, մտադիր չէ հրաժարվել իր պաշտոնից և պատրաստվում է առաջադրվել հաջորդ ընտրություններում: