Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն այսօր խոսեցին ներքաղաքական իրավիճակի մասին, և յուրաքանչույրը գործընթացի վերաբերյալ իր տեսությունը ներկայացրեց:
«Այս իշխանություններին չի կարելի հաղթել ընտրությունների միջոցով»,- կարծիք հայտնեց Դանիելյանը և հավելեց, որ մինչ ընտրությունները պետք էր բոյկոտել, քաղաքական անհնազանդություն ցուցաբերել:
Ըստ Դանիելյանի` ՀՀԿ-ն և իշխանությունը սերտաճել են, ինչի հետևանքներից է նաև ոչ անկախ դատական համակարգը: «Դա ներքաղաքական խնդիր է, որը ընդդիմությունը պետք է լուծի: Այն քաղաքական ուժը, ով այդ հարցի լուծման ճանապարհները ցույց կտա, ճանապարհային քարտեզ կներկայացնի, կկարողանա մոբիլիզացնել հասարակությանը, կդառնա ընդդիմության առաջնորդը»,- ասաց նա:
Վարդան Այվազյանի խոսքերով էլ` ժողովուրդը միավորվեց ընդդիմության շուրջ, բայց ընդդիմությունն այդպես էլ չի միանում մի ղեկավարի շուրջ` թե՛ նախքան ընտրությունները, թե՛ հիմա: Նրա կարծիքով` ընդդիմությունն այդքան ձայն ստացել է ոչ թե ընդդիմության ղեկավարի շնորհիվ, այլ բնակչության բողոքավոր հատվածի: «Լրջագույն խնդիրն այն է, որ այդքան մարդ դեմ է ելել իշխանությանը երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով»,- ասաց պատգամավորը: