|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում «Օպել» մակնիշի 31 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառին, արմատախիլ արել այն և կողաշրջվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վարորդին և 2 ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց շտապօգնության մեքենաները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները հատուկ տեխնիկայով կտրել են արմատախիլ եղած ծառը, որպեսզի այն չխանգարի երթեւեկությանը: Քննիչի հանձնարարականով` ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: