|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ձիթենին, որի ստվերում իր աշակերտներին մ.թ.ա. 5-րդ դարում գիտելիքներ էր հաղորդում մեծ հույն փիլիսոփա Պլատոնը, անցյալ գիշեր արմատախիլ է արվել: Ըստ ավանդության` այն Պլատոնի ակադեմիայի 12 ձիթենիներից մեկն էր, որոնք իբր աճել էին Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու ձիթենու ճյուղից:
Ծառը լուրջ վնասվել էր 1970-ականների կեսին, երբ կառավարումը կորցրած ավտոբուսը բախվել էր դրան: Ճեղքված բունը սղոցել էին եւ տեղավորել հատուկ ցուցափեղկում, իսկ հողում մնացած հզոր արմատներից կանաչ շիվեր էին դուրս եկել:
Մասնագետների կարծիքով` բարբարոսները մի քանիսն են եղել. արմատը 250-350 կիլոգրամ էր կշռում, եւ մեկ մարդ չէր կարողանա այն հանել հողից ու տանել. տեղեկացնում է РИА Новости-ն: