|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքում` 93 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, ընտրողներից մեկը նկատել է, որ ընտրացուցակում իր անվան դիմաց ստորագրված է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կոմիտեի ներկայացուցիչ Նելլի Հարությունյանից:
Ընտրողը բողոքել է հանձնաժողովի նախագահին, որը մեկնաբանել է, թե դա խախտում չէ` գուցե սխալմամբ քաղաքացու եղբայրն է ստորագրել նրա փոխարեն: Հանձնաժողովի նախագահնը ելքը գտել է. առաջարկել է տվյալ քաղաքացուն ստորագրել եղբոր փոխարեն և քվեարկել: