|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին: Մինչ համաձայնագրի ստորագրումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով համաձայնագրի ստորագրման մասին, ասաց, որ եթե մի բան շատ են ցանկանում, կատարվում է: «Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է, և մենք այսօր իսկապես արդար ցանկություն ունեինք, որ լեհական կազմակերպության հնարավորություններից ավելին էր: Հաջորդ անգամ ավելի առաջադեմ կազմակերպությունների հետ գործ կունենանք: Ես համարում եմ, որ նախորդ համաձայնագիրն էլ ուժի մեջ է»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս մի համաձայնագիրը բոլորովին էլ կրկնություն չէ նախորդի, և իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել: «Դա չի նշանակում, որ նախորդ ձևն իր ուժը կորցրել է»,- եզրափակեց Ռուստամյանը: