|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց արգելանքի պատճառով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքի արգելանքի առկայությամբ: Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը:
Հաշվի առնելով դա` վարչապետը արդարադատության նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց 20-օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկներ: