|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ստորագրեցին հուշագիր, ըոտ որի` դպրոցում կիրականացվի մարդու իրավունքների ուսուցման գնահատում, որին կհաջորդի գործողությունների ազգային համապարփակ ծրագրի ստեղծումը:
Աշխատանքները կիրականացնի ազգային եւ միջազգային փորձագիտական խումբը:
ԿԳ նախարարը նշեց, որ հուշագիրը նպատակ ունի մարդու իրավունքների կրթության ծրագիրը հանրակրթական դպրոցներում առավել ամփոփ եւ ռազմավարական դարձնել:
«Կուզեի, որ մարդու իրավունքների ուսուցումը դառնա կրթական գործընթացի մի մասը եւ նպաստի ինչ-ինչ արժեքների ստեղծմանը»,- ասաց Աշոտյանը:
Դաֆինա Գերչեւան, իր հերթին, նշեց, որ իր համար կարեւոր իրադարձություն էր հուշագրի ստորագրումը, քանի որ նրա կարծիքով` Հայաստանի ապագայի համար կրթությունը շատ կարեւոր դեր ունի:
«Այժմ մենք ապրում ենք գիտելիքի դարում, եւ շատ կարեւոր է մարդու իրավունքների ճիշտ ուսուցումը: Ես հույսով սպասելու եմ լավ արդյունքների»,- ասաց նա: