|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բարեկիրթ ժողովուրդների մոտ քաղաքական գործիչները դաշինքներ են ստեղծում հանուն ռազմավարական նպատակների: «Կարո՞ղ եք նշել մի ռազմավարական նպատակ, որն ի մի է բերել կոալիցիա կազմող ուժերին»,- անդրադառնալով երեկ ստորագրված կոալիցիոն հուշագրին` հարց բարձրացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` այդ համագործակցության մեջ, բացի իշխանությանը տիրանալու «բարձր» նպատակից, ուրիշ նպատակ չկա:
«Երբ կոալիցիա են կազմում միայն նրա համար, որ որոշեն, թե ով պիտի լինի նախագահ... Ինչ վերաբերում է ընդդիմության դաշտին, ապա ինչպիսի իշխանություն, այդպիսի էլ ընդդիմություն, ինչպես իշխանությունները չունեն նպատակ, այնպես էլ ընդդիմությունը կազմակերպական առումով դեռեւս ամբողջական ասպարեզ չի իջել»,- ասաց Հայրիկյանը: