|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոստովանել է, որ իր հիմնական հակառակորդից` Մադրիդի «Ռեալ»-ից, ընդամենը մեկ ֆուտբոլիստի է համակրում:
«Այդ թիմում կա ընդամենը մեկ ֆուբոլիստ, ով ինձ դուր է գալիս արդեն երկար տարիներ: «Ռեալ»-ում շատ են հիանալի ֆուտբոլիստները, սակայն նրանցից միայն մեկին կհրավիրեի մեր թիմ: Նրա անունը չեմ ցանկանում տալ, որպեսզի այս ամենը կրկեսի չվերածվի» , - ասել է ակումբի նախագահը:
Լրագրողները փորձել են հարցերի միջոցով գուշակել ֆուտբոլիստի անունը:
«Կասիլիա՞ս ասում եք, ոչ պետք չէ գուշակություններ անել: Կրիշտիա՞նու, ոչ ես երբեք նրան մեր թիմ չէի հրավիրի, անգամ անվճար», - ավելացրել է Ռոսելը: